«Միլան»-«Արսենալ» խաղից առաջ. Եվրոպայի լիգա

Armenpress 11:42, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8  իտալական «Միլան»-ը տանը՝ «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» բոլոր մրցաշարերը միասին վերցրած 4 անընդմմեջ պարտություն են կրել: Փոխարենը «Միլան»-ը հաղթել է նախորդ 5 խաղերում: Այս թիմերը միմյանց հետ մրցել են 6 անգամ, երկուական հանդիպումներ ավարտվել են «Միլան»-ի և «Արսենալ»-ի հաղթանակով, իսկ երկու խաղ վերջացել է ոչ-ոքի հաշվով: «Ռոսոներները» խփել են 6 գոլ, իսկ «զինագործները»՝ 5:

Հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռում ի հիշատակ Իտալիայի և «Ֆիորենտինա»-ի 31 ամյա ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի:

Հանդիպումը կկայանա մարտի 8-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am