«Արսենալ»-ը հրաշալի ֆուտբոլիստներ ունի. Ջենարո Գատուզո

Armenpress 21:41, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Միլան»-«Արսենալ» խաղից առաջ «ռոտոսներների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է առաջիկա խաղի մասին:

«Արսենալ»-ը դժվարին փուլում է, սակայն ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Եվրոպայի լիգայում նրանք խփել են 18 գնդակ: Դրական արդյունք գրանցելու համար կարևոր է լավ խաղալ: Մեզ համար առաջնահերթ խնդիր կլինի «Արսենալ»-ին գնդակից զրկելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գատուզոն:

Վերջինս խոսել է նաև Արսեն Վենգերի մասին՝ շեշտելով, որ անգլիացի մարզիչի համեմատ ինքը դեռ սկսնակ է, քանի որ Վենգերը 30 տարվա փորձ ունի:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Միլան»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am