Ալեքսիս Օհանյանի վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել կրիպտոարժույթի առևտրային հարթակում. The Wall Street Journal

Armenpress 18:32, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային  հարթակում` DDEX ստարտափում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Wall Street Journal-ը: DDEX-ը կրիպտոարժույթի փոխանակման ապակենտրոնացված հիբրիդային մոդել է, որը թույլ է տալիս կրիպտոարժույթների գնորդներին և վաճառողներին առևտուր անել` առանց փոխանակման գործընթացում այս կամ այն ակտիվների ներդրման անհրաժեշտության: Ստարտափը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին:

Reddit-ի համահիմնադիրը նշել է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացումը նվազեցնում է փոխանակման ռիսկերը: «DDEX-ն այսօր ունի թիմ, փորձ ու ռեսուրսներ, որպեսզի իրականացնի բարձր գործառնության ապակենտրոնացված փոխանակում»,-ասել է Ալեքսիս Օհանյանը:

Օհանյանը փետրվարին հայտարարել է, որ կդադարեցնի իր առօրյա պարտականությունները իր իսկ համահիմնադրած Reddit-ի և ուշադրությունը կկենտրոնացնի Initialized Capital-ի վրա: Նա կշարունակի մնալ Reddit-ի տնօրենների խորհրդում։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am