«Գանձասար-Կապան»-«Շիրակ» զույգը ոչ-ոքի խաղաց Հայաստանի գավաթի խաղարկությունում

Armenpress 16:13, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կայացան առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթային առաջին խաղում «Գանձասար-Կապան»-ը մրցեց Գյումրու «Շիրակ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Գանձասար-Կապան»-ից աչքի ընկավ Արա Խաչատրյանը, իսկ «Շիրակ»-ից` Մուսա Բակայոկոն:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

Կիսաեզրափակչի մյուս խաղում «Ալաշկերտ»-ը կմրցի «Բանանց»-ի հետ` հանդիպումը կկայանա մարտի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am