Էնդի Ուորհոլի «Վեց ինքնակարը» 31 մնլ դոլարով վաճառվել Է Լոնդոնի աճուրդում

Armenpress 16:11, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի (1928 – 1987) «Վեց ինքնանկար» կոչվող գործը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած աճուրդում վաճառվել Է 22,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (31,3 միլիոն դոլարով): Մարտի 7-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Christie՚s աճուրդային տանը, որը մարտի 6-ին կազմակերպել Էր հետպատերազմյան եւ արդի արվեստի իրերի աճուրդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վեց ինքնանկարը», որն Ուորհոլն ստեղծել Է 1986 թվականին՝ մահվանից մի քանի ամիս առաջ, դարձավ երեկվա աճուրդի թոփ-լոտը: Վեց տարբերակներում նկարչի դեմքը պատկերված Է վարդագույն, բաց-երկնագույն, բաց մանուշակագույն, նարնջագույն, կանաչ եւ կոբալտի գույնի: Աճուրդում երեք գնային ռեկորդ Է սահմանվել: Մարկ Բրեդֆորդի «Փախչող արջը» վաճառվել Է 3,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (5,3 միլիոն դոլարով), Մարիա Էլենա Վիեյրա դա Սիլվայի «Կրակը»՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգով (2,8 միլիոն դոլարով), Քելլի Ուոքերի «Սեւ աստղ» կտավը՝ 572,8 հազար ֆունտ ստեռլինգով (791,5 հազար դոլարով):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am