Մայրաքաղաքում զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոններ կբացվեն

Armenpress 15:16, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոններ կբացվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Նրա խոսքով` տեղեկատվական կենտրոնները կօգնեն մայրաքաղաքի հյուրերին կողմնորոշվել Երեւանում, ինչպես նաեւ տեղեկատվություն կտան, թե ինչպես զբոսաշրջիկը կարող է իր ժամանցն անցկացնել մայրաքաղաքում: «Դեռ մեկը կբացվի, բայց տարվա ընթացքում դրանց թիվը կավելանա: Տեղեկատվական կենտրոններ կգործեն Հյուսիսային պողոտայում, Վերնիսաժի տարածքում»,-ասաց նա:

Անդրադառնալով կանանց միամսյակին նվիրված միջոցառումներին՝ Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետն ասաց, որ դրանք կմեկնարկեն մարտի 8-ին եւ կտեւեն մինչեւ ապրիլի 7-ը: «Մենք մի գեղեցիկ ավանդույթ ունենք: Օդանավակայանում մարտի 8-ին Երեւան ժամանող կանանց նվիրում ենք բացիկներ, ծաղիկներ: Տոնական անակնկալները կշարունակվեն նաեւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում»,-հավելեց Օրբելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am