1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ կտրամադրի վարչապետը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համապատասխան նախագիծը

Armenpress 13:50, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունը կանցնի վարչապետին:  Նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 8 պատգամավոր:

«Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու հրամայականով: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է ՀՀ նախագահը։ ՀՀ Սահմանադրության մեջ 2015 թ. կատարված փոփոխությունների արդյունքում հստակ սահմանվել են ՀՀ նախագահի լիազորությունները, և 123-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրվել է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: ՀՀ սահմանադրությամբ Նախագահին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվել, ուստի «Օտարերկրացիների մասին» գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով նախապատրաստվել է համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծ, որով նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին:

Առաջարկվող փոփոխություններով օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը: Եղիազարյանն ընդգծեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նորընտիր նախագահի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am