Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են ներկրել Մոսկվա

Armenpress 13:19, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկիչները Մարտի 8-ի առթիվ 50 միլիոն ծաղիկ են բերել Մոսկվա, մարտի 7-ին հայտնել Է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չնայած սառնամանիքներին, գարունն արդեն քաղաքում Է»,- նշել Է Սոբյանինը:

Ավելի վաղ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հայտնել Էր, որ Մարտի 8-ի նախաշեմին մայրաքաղաքում կաշխատի ծաղիկների վաճառքի ավելի քան 1,7 հազար կետ: «Մենք ակնկալում ենք, որ տոնի նախաշեմին ծաղիկների վաճառքները կաճեն 40 – 50 տոկոսով»,- մարտի 1-ին ասել Էր Նեմերյուկը քաղաքապետարանի պորտալին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am