Google-ն արհեստական ինտելեկտ Է մշակում Պենտագոնի համար

Armenpress 12:37, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը պայմանագիր Է կնքել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ անօդաչուից տվյալները վերլուծող ալգորիթմի մշակման համար: Այս մասին հայտնի Է դարձել աշխատողներին ընկերության կորպորատիվ առաքումից, պարզել Է Gizmodo հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կողմնակի կազմակերպությունների ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության դիմելու պատճառ Է դարձել այն հանգամանքը, որ Պենտագոնը գլուխ չի հանում դրոններից եկող տվյալների զանգվածից. գերատեսչության վերլուծաբանները ֆիզիկապես չեն հասցնում աչքի անցկացնել նյութը:

Նշվում Է, որ պաշտպանության նախարարությունը զգալի միջոցներ Է ծախսել տեղեկատվության հավաքման առաջավոր տեխնոլոգիաների վրա, բայց հետ Է մնացել դրա վերլուծության միջոցների ստեղծման գործում: Խոսքը վերաբերում Է Maven կոչվող տեխնոլոգիային: Այն նախատեսված Է կադրում 38 պարամետրերով փոխադրամիջոցների եւ այլ օբյեկտների ավտոմատ ճանաչման համար: Բացի դրանից, Maven-ը թույլ Է տալիս հետեւել մարդկանց տեղաշարժերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am