Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խումբը Միացյալ Նահանգներում է

Armenpress 11:06, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին: Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատվիրակության պատվին հայ համայնքի անունից կազմակերպվել է ընդունելություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am