1000х90.jpg (78 KB)

Կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները ՊԵԿ-ում քննարկել են ոլորտի խնդիրները

Armenpress 10:50, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարտի 2-ին Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և կառուցապատման ու շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպումը հաջորդել է ոլորտի պատասխանատուների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ կառավարությունում կայացած խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտում առկա խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել դրանց կարգավորման ուղիների հետ կապված հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am