Հայաստանը Կաննի կինոշուկայում հետաքրքիր ծրագրով կներկայանա

Armenpress 15:48, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում այս տարի Հայաստանը հագեցած և հարուստ ծրագրով կմասնակցի: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Կինոշուկայում ներկայացնելու ենք Հայաստանը որպես ֆիլմարտադրության համար լավագույն վայր: Ցուցադրելու ենք մեր գեղեցիկ տարածքները, ֆիլմարտադրության համար ստեղծված լայն հնարավորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ անցյալ տարի Կաննի կինոշուկային մասնակցելով՝ Հայաստանի նպատակն էր տարբեր գործարար կապեր գտնելը: Նախարարը այդ առումով բավականին դրական գնահատեց Հայաստանի մասնակցությունը:

2017 թվականի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում ներկայացվել էր 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել հետևյալ նախագծերը.

1.Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը», 2.Սերգո Ուստյան, «Փոխանակում», 3.Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am