1000х90.jpg (78 KB)

Խորհրդարանում ծափահարություններով դիմավորեցին Տաճատ Վարդապետյանին

Armenpress 11:37, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորները շնորհավորեցին իշխող Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին՝ պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատ է շնորհել Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին: «Շնորհավորում ենք մեր գործընկերոջը»,- ասաց Բաբլոյանը:

Պատգամավորները Տաճատ Վարդապետյանին  ողջունեցին ծափահարություններով:

Տաճատ Վարդապետյանը խորհրդարանում կփոխարինի Հրայր Թովմասյանին, ով վերջերս խորհրդարանի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am