Կարճատեւ բաժանումից հետո Ֆրենսիս ՄակԴորմանդը եւ նրա «Օսկարը» վերամիավորվել են

Armenpress 10:18, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս ՄակԴորմանդից գողացել Էին «Օսկարը», որը նա ստացել Էր «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում կնոջ գլխավոր դերի համար: Ինչպես մարտի 5-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը, չարագործը 47-ամյա Թերի Բրայանթն Է, որը կարողացել Էր գաղտագողի մոտենալ արձանիկին Նահանգապետերի պարահանդեսի՝ ավանդական երեկույթի ժամանակ, որը տեղի Է ունենում պարգեւատրման արարողությունից հետո:

Նրան կանգնեցրել Է լուսանկաիչը, որն աշխատում Էր միջոցառման ժամանակ, եւ ձեռքից խլել «Օսկարը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարճատեւ բաժանումից հետո Ֆրենսիսը եւ նրա «Օսկարը» բարեբախտաբար վերամիավորվել են եւ դա տոնել կրկնակի չիզբուրգերով»,- մամուլին հայտնել Է դերասանուհու ներկայացուցիչը: Լրագրողները նշել են, որ, հայտնաբերելով արձանիկի անհետացումը եւ այն գտնելու հույսը կորցնելով՝ ՄակԴոմանդն արտասվել Է: Դերասանուհին խնդրել Է բաց թողնել գողին, սակայն պահապաններն այնուամենայնիվ տղամարդուն հանձնել են ոստիկանությանը: Նրա դեմ քրեական գործ Է հարուցված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am