1000х90.jpg (78 KB)

«Օսկարը» պատմության մեջ ամենաքիչ թվով հանդիսականներ Է հավաքել. Hollywood Reporter

Armenpress 10:01, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» կինոմրցանակների հանձնման՝ մարտի 4-ին կայացած արարողության վարկանիշն ամենացածրն Է դարձել Է պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով՝ արարողությունը դիտել Է 26,5 միլիոն մարդ, ինչը 19 տոկոսով պակաս Է, քան անցյալ տարի, երբ արարողությունը դիտել Էր շուրջ 34,3 միլիոն մարդ: Բացի դրանից, այս արարողությունը եղել Է 2007 թվականից ի վեր ամենաերկարատեւ հեռարձակումը, այն տեւել Է 3 ժամ 50 րոպե: Անցյալ տարի մրցանակաբաշխությունը դիտել Է շուրջ 34,3 միլիոն մարդ, ինչը դարձել Է ամենափոքր լսարանը 2008 թվականից ի վեր, երբ արարողությունը 32 միլիոնից քիչ մարդ Էր դիտել:

Ռեկորդն արդեն 17 տարի պահպանում Է պարգեւների հանձնման 2000 թվականի արարողությունը, այն ժամանակ լսարանը կազմել Է ավելի քան 46,5 միլիոն հանդիսական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am