1000х90.jpg (78 KB)

Տիերի Անրին պատրաստ է գլխավորել «Արսենալ»-ը

Armenpress 17:30, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Տիերի Անրին պատրաստակամ է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը:

«Եթե «Արսենալ»-ը օգնություն խնդրի, ես պատրաստ եմ: Ինձ դուր են գալիս նոր մարտահրավերները: Սակայն այդ խոսակցություններն անհիմն են»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Անրին:

Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մնաց նույն 45 միավորով նույն 6-րդ հորիզոնականում: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի մարտի 8-ին: Եվրոպայի լիգայի շրջանակում «զինագործները» կխաղան «Միլան»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am