Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի անդամները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Armenpress 10:25, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուայթայի Հայաստանի ֆեդերացիայի անդամները կմասնակցեն Իսպանիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մուայթայի ֆեդերացիայից:  Մարտի 10-ին ֆեդերացիայի անդամներ Արմեն Գրիգորյանը և Ալբերտ Ամիրջանյանը  Իսպանիայի Վալենսիա քաղաքում կմասնակցեն բարձր հեղինակավոր Mix Fights կազմակերպության կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am