«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ ունի Բրազիլիայից

Armenpress 16:07, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա բրազիլացի հարձակվող Գիլերմե Ռոդրիգես Տոռես դա Սիլվայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1999 թվականի ապրիլի 21-ին ծնված հարձակվողը «Բանանց» է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Ատլետիկոյից»: 

«Գիլերմե դա Սիլվան լավ որակներով երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա նույնպես ավելի շատ հանդես կգա «Բանանցի» երկրորդ թիմում և կմարզվի առաջին թիմի հետ: Այս տեղափոխությունն ավելի շատ ապագայի համար է»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Բանանց»-ն  ավարտում է թիմի համալրումները մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am