Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց Կոսովայի հավաքականը

Armenpress 14:14, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գլխավորեց Կոսովայի ազգային ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոսովոյի ազգային ֆեդերացիան Շալանդի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Կոսովոյի հավաքականն Ազգերի լիգայում ընդգրկված է Ֆարերյան կղզիների, Մալթայի և Ադրբեջանի հետ նույն ենթախմբում:

Բերնար Շալանդն Հայաստանի ազգային թիմը գլխավորել է 2014/15 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am