1000х90.jpg (78 KB)

Նիգերիացի 18-ամյա հարձակվող Մայքլ Ակպալան միացել է «Լոռի»-ին

Armenpress 12:32, 3 Մարտ, 2018

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիգերիացի 18-ամյա հարձակվող Մայքլ Ակպալան պայմանագիր ստորագրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մայքլ Ակպալան Ջոզեֆ Ակպալայի եղբայրն է: Վերջինս կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Բրյուգեում» եւ գերմանական «Վերդերում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am