ՀՀ Նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

Armenpress 19:58, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել` Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Վարուժան Վազգենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարդան Սուրենի ՏՈՂԱՆՅԱՆԻՆ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել` Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական  Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Դերենիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական  Տիգրան Էդուարդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am