1000х90.jpg (78 KB)

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված մամուլի ասուլիսին

Armenpress 21:12, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 26-ին մասնակցել է Ազգային թանգարանում կազմակերպված մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա (մարտ) շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մամուլի ասուլիսին, որը նախագահում էր Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրին, մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Ռումինիայի և Ուրուգվայի դեսպանները, որոնք ներկայացրին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում իրենց կողմից նախաձեռնված միջոցառումները:

Իր խոսքում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի և Հայաստանում անցկացվելիք այլ միջոցառումների վերաբերյալ: Դեսպանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Լիբանանում ՀՀ դեսպանության և ՀԲԸՄ համագործակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am