Ադրբեջանում կրկին ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Armenpress 18:39, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գարադաղի շրջանում մարտի 1-ին ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը: 

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ` մասնագետներն ուսումնասիրում են հրաբխի պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև իրականացնում են համապատասխան դիտարկումներ: 

Սա  այս տարվա ընթացքում  ցեխային հրաբխի ժայթքման երկրորդ դեպքն է:

Հունվարի 16-ին Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի էր ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am