Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայոց ցեղասպանության հարցում հետևել Նիդերլանդների օրինակին

Armenpress 12:35, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Horizonweekly-ին:

Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը եւ Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում:

Ըստ Քիտվանի՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել հակադարձելու համար Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին: Նա ավելացրել է, որ Հայոց կոտորածները պատմական իրողություն են, եւ բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ:

Իր հերթին, Թարեք Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին:

 «Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետեւաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել եւ փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am