Հոնկոնգի իշխանություններն այս տարի 6,4 մլրդ դոլար կհատկացնեն նորաստեղծություններին


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի կառավարությունը 2018 թվականին 50 միլիարդ հոնկոնգյան դոլար (6,4 միլիարդ ամերիկյան դոլար) կհատկանցնի նորաստեղծությունների եւ տեխնոլոգիաների սեկտորի զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի ֆինանսների նախարար Փոլ Չանը՝ փետրվարի 28-ին օրենսդիր խորհրդում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով:

«Դա հնգակի ավելի Է, քան նախորդ տարում»,- ասել Է նա: Չանը ճշտել Է, որ 20 միլիարդ հոնկոնգյան դոլարը, մասնավորապես, կհատկացվի նոր խոշոր գիտատեխնիկական պարկի ստեղծման առաջին փուլին: Դա համատեղ ծրագիր Է, որը կիրականացնեն Հոնկոնգը եւ Շենչժենը՝ երկու մեգապոլիսների սահմանամերձ հատվածում:

Խոսքը վերաբերում Է 87 հեկտար մակերեսով ամայի հողամասի համատեղ յուրացմանը: Այնտեղ կհայտնվի հանգուցային IT-հետազոտական բազան, որը կծառայի ոչ միայն Հոնկոնգին, այլեւ Շենչժենի, ինչպես նաեւ Չինաստանի այլ շրջանների եւ արտասահմանյան երկրների ձեռնարկություններին ու հետազոտական ինստիտուտներին:

Նոր օբյեկտը քառապատիկ մեծ կլինի Հոնկոնգի Hong Kong Science Park գործող տեխնոպարկից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am