«Ալաշկերտ»-ը կրկին նորեկ ունի

Armenpress 18:17, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» վերջին ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  թիմի կազմը համալրել է ռուս աջ պաշտպան Կոնստանտին Մորոզովը: 25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Հայաստանում. 2014/2015 մրցաշրջանում նա խաղում էր Երևանի «Ուլիսում»` դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: Հետագայում Մորոզովը հանդես է եկել ռուսական «Արմավիր»-ում, «Ենիսեյ»-ում և «Սոչի»-ում: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ռուս ֆուտբոլիստը պաշտպանում էր Մոսկվայի «Արարատի» գույները:

Կոնստանտին Մորոզովը մասնակցել է «Ալաշկերտի»` Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am