ԵՄ-ն լրացուցիչ 3,7 մլրդ եվրո Է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին

Armenpress 14:29, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հավանություն Է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:

«Խորհուրդը հավանություն Է տվել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար 3,7 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ միջոցների հատկացմանը»,-ասված Է հայտարարության մեջ: Եվրոպական ներդրումային բանկից նոր միջոցները կուղղվեն միգրացիոն այն նախագծերին, որոնք կոչված են «ռազմավարական եղանակով վերացնել միգրացիայի հիմնական պատճառները»: Այդ նախագծերը գործում են հիմնականում Եվրամիության սահմաններից դուրս՝ այն երկրներում, որտեղից փախստականները ձգտում են հայտնվել հանրակցությունում:

ԵՄ-ի երկրներում միգրացիոն ճգնաժամի բարձրակետը 2015 թվականի ամռանն Էր: Այդ ժամանակվանից այն հանրակցության գլխավոր խնդիրն Է, որը դարձավ նաեւ Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների որոշման պատճառներից մեկը: Այդ մի քանի տարվա ընթացքում Բրյուսելը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար հատկացրել Է ավելի քան 10 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am