Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային

Armenpress 20:41, 25 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն հաղթեց 84։65 հաշվով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում Հայաստանի հավաքականը անիմաստ սխալներ էր գործում և անհաջող գործում հարձակման գծում։ Սակայն մեկնարկային քառորդն ավարտվեց 2 գնդակի առավելությամբ՝ 22։20։ Երկրորդ քառորդում ազգային ընտրանին սկսեց ավելի վստահ գործել և մեծ ընդմիջման գնաց 41։30 հաշվի առավելությամբ։ Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն ուներ և տիրել էր խաղային իրավիճակին (65։51 հաշիվ)։ Ի վերջո Հայաստանի հավաքականի հաջողվեց հաղթել 84։65 հաշվով։Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 28-ին Դանիայում։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am