98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը

Armenpress 17:29, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 98 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Նանետ Ֆաբրեյը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է The New York Times-ը:

Իր կարիերայի ընթացքում Ֆաբրեյը հաղթել է երեքական «Էմմի» և «Տոնի» մրցանակներ: Նաև Հոլիվուդի «Փառքի ճեմուղի»-ում 1960 թվականին տեղադրվել է Ֆաբրեյի անվան աստղը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am