ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Armenpress 21:58, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն առաջիկա շաբաթներին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ նովոստի»-ն այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ես առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կրկին այստեղ կլինեմ, և մենք կխոսենք այդ մասին»,- ասել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության ղեկավարը:

Նա հայտարարել է, որ ուսումնասիրում են ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: «Մենք սերտ գործակցում ենք Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ, և նրանք մեզ տեղեկատվություն են տրամադրում »,- ասել է Մնուչինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am