1000х90.jpg (78 KB)

Նոր փաթեթով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքում կկիրառվի ՄԻԵԴ-ի պրակտիկան

Armenpress 13:20, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին: «Դատական օրենսգիրքն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, որը սկսելու է գործել ապրիլի 9-ից, իսկ Դատական օրենսգրքում նորովի են կարգավորված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վարույթի հրապարակայնությանը, դատավարության լեզվին, դատավարության կազմին, ինքնաբացարկին և այլն: Այս բոլոր փոփոխությունները, որոնք նորովի են կարգավորվել, պետք է իրենց արտացոլումը գտնեն դատավարական օրենսգրքերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ Քրեական դատավարական օրենսգրքում առաջարկվում է կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան խափանման միջոցների վերաբերյալ և որոշ կարգավորումներ հստակեցնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am