1000х90.jpg (78 KB)

Սահակաշվիլին խոստացել Է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ «շատ շուտով»

Armenpress 10:28, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրանիայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կազմակերպության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել Է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ շատ շուտով:

Նա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդպես Է մեկնաբանել երկիր իր մուտքը երեք տարով արգելելու մասին Պետական սահմանապահ ծառայության տեղեկատվությունը: «Ինձ հետ կամ առանց ինձ, այդ իշխանության վերջն արդեն եկել Է, եւ ես տուն՝ Ուկրաինա կվերադառնամ արդեն շատ շուտով, երեք տարուց շատ ավելի շուտ: Գուցե եւ Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում, ես հիշաչար չեմ…»,- գրել Է նա Facebook-ում:

Փետրվարի 21-ին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյանը հայտնել Է, որ գերատեսչությունը Ուկրաինա Սահակաշվիլիի մուտքն արգելել Է մինչեւ 2021 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am