Թրամփը, Ֆլորիդայի դպրոցում հրաձգությունից հետո, առաջարկել Է զինել ուսուցիչներին

Armenpress 10:26, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել ինքնապաշտպանության համար: Այս մասին, ինչպես գրում Է The Hill-ը, խոսք Է եղել փետրվարի 21-ին այն դեռահասների հետ կայացած հանդիպմանը, որոնք դարձել են Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության վկաները, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք ունենայիք ուսուցիչ, որը կարողանար հրազեն կիրառել, այդ հարձակումը կարող Էր այդքան տխուր ավարտ չունենալ»,- ասել Է նախագահը: Նա պարզաբանել Է, որ խոսքը վերաբերում Է գաղտնի զենք կրելուն, իսկ ուսուցիչները պետք Է հատուկ պատրաստություն անցնեն: Թրամփը խոստացել Է երկրում ներդնել զենքի գնման թույլտվություն ստանալու «շատ խիստ» ստուգումներ: «Մենք շատ խիստ կլինենք ստուգումների առումով, շատ խիստ՝ հոգեկան առողջության ստուգումների առումով»,- ասել Է Թրամփը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am