«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց, «Շախտյոր»-ը գերազանցեց «Ռոմա»-ին. Չեմպիոնների լիգա
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում չկարողացավ գերազանցել իսպնական «Սևիլիա»-ին: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Խաղային օրվա մյուս խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը 2:1 հաշվով գերազանցեց իտալական «Ռոմա»-ին:
Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ