Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

Armenpress 18:25, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 12-ին մահացել է զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը եղել է արձարկուրդում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակը չանդրադարձավ զինծառայողի մահվան պատճառներին՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը,մահվան հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am