Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստներ հաղթանակով մեկնարկեցին «Aeroflot open»-ում

Armenpress 11:21, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ»-ի բաց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը, ով գերազանցեց Ադրբեջանի ներկայացուցչին: Իրենց մրցակիցներին գերազանցեցին նաև Արման Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը:  

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am