1000х90.jpg (78 KB)

Ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների փետրվարի 19-ի ամփոփագիրը

Armenpress 21:57, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների փետրվարի 19-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «փետրվարի 19-ին, ժամը 9.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 8.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և նույն փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 14.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 41 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ և 2-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և «Օպել Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ստալովա-Վոլա» մակնիշի ամբարձիչի վարորդը Կոտայքի մարզի Ջրաբերի ավազի հանքում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն: Փետրվարի 19-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև իրեն համընթաց երթևեկող «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենային: «Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Դիամանտե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի եզրի ավազաթմբին. ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 23.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու և դեպքի վայրից հեռացել, իսկ տուժողը «աջ ազդրի միջին երրորդականի կոտրվածք» վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am