Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ

Armenpress 21:34, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:

«Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը»,- ասել է նա:

Իրաքի վարչապետի գրասենյակին մոտ իրաքցի պատգամավոր Ջաս Մուհամմեդ Ջաֆարն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ ձգտումների և ալ-Աբադիի վրա ճնշումների մասին՝ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետի երկարաձգման նպատակով:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am