Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան

Armenpress 20:21, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձում առանձնացնում է երեք կարևոր շեշտադրում: «Թիվ մեկ շեշտադրումն այն է, որ մեր երկրի պետականաշինության հիմքը դրվել է ղարաբաղյան շարժմամբ և մեր հետագա զարգացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Երկրորդ շեշտադրումն այն է, որ Նախագահն ընդգծում է՝ ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում Ադրբեջանը շարունակում է հոխորտանքները: Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց, որ պատերազմում մենք հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել, եթե հակառակորդը փորձի անել այն, ինչ 30 տարի առաջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի ուղերձի երրորդ կարևորագույն շեշտադրումը հետևյալն է. «Անցած 30 տարիների ընթացքում քիչ հաջողությունների չենք հասել, սակայն պետք է շարունակենք պետականաշինության գործընթացն ու տնտեսական զարգացման ծրագրերը՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am