1000х90.jpg (78 KB)

ՍԱՊԾ-ն իրացումից հանել է մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք

Armenpress 19:00, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական ճարպը, ադիբուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նորզելանդական կարագը ժամկետանց են:

Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ):

Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am