1000х90.jpg (78 KB)

Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել

Armenpress 17:51, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու  սխրանքով, ընդգծելով, որ այդ տոնը հանդիսանում է հայրենասիրության, անձնվիրության, միասնականության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի եւ հավատքի խորհրդանիշ:

«Մայր Հայաստանի եւ համայն հայության հետ միասին մենք արդեն 30 տարի է ընթանում ենք այս ճանապարհով եւ կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով մեր ժողովրդի հաղթական ոգին, կամքն ու միասնականությունը»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am