Քննադատները ծափողջույններով են դիմավորել Գաս Վան Սենտի նոր ֆիլմը Բեռլինալեում

Armenpress 17:44, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինյան կինոփառատոնում կայացել Է Գաս Վան Սենտի «Մի հուզվիր, նա հեռու չի գնա» նոր ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերերը խաղացել են Հոակին Ֆենիքսը, Ռունի Մարան եւ Ջոնա Հիլլը: Քննադատները Բեռլինալեի մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմն ընդունել են ծափողջույններով:

Կինոնկարը պատմում Է ամերիկացի ծաղրանկարիչ Ջոն Քալահանի մասին, որը ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով վթարի Է ենթարկվել, ինչի հետեւանքով հայտնվել Է հաշմանդամի սայլակին:

Գաս Վան Սենտը Բեռլինյան կինոփառատոնի ակտիվ մասնակիցն Է, որտեղ նրա կինոնկարները մի քանի անգամ պարգեւներ են ստացել: Ստուգատեսի պարգեւների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am