Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման վերաբերյալ առաջարկներ կան

Armenpress 14:38, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման համար վարչապետի հանձնարարականով բանակցող հանձնաժողով է ստեղծվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի հետ կապված գրեթե 6 աճուրդ ենք իրականացրել: Այս պահին առաջարկ ունենք, պատրաստվում է վարչապետի որոշման նախագիծ՝ ստեղծել բանակցող հանձնաժողով: Որոշումը շուտով կլինի, մենք կբանակցենք կողմի հետ, ով ցանկություն ունի ձեռք բերել նախարարության շենքը»,- ընդգծեց ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետը և հավելեց, որ բանակցությունների ժամանակ ուշադրություն են դարձնելու ներդրման չափերին, հասկանալու են, թե Հանրապետության հրապարակում ինչ կառույց է լինելու:

Սահակյանն ընդգծեց, որ բանակցությունից հետո իրենք անպայման կտեղեկացնեն արդյունքների մասին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am