«Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Հելիոս»-ի նկատմամբ

Armenpress 18:57, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ալաշկերտ»-ը ստուգողական խաղում մրցել է ուկրաինական «Հելիոս» ակումբի հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, խաղի արդեն 10-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում հաշիվը բացել է թիմի նորեկ, ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Շչերբակովը:

Առաջին խաղակեսի վերջնամասում մրցակիցը կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ է պարգևել Արտյոմ Սիմոնյանի` երկրորդ խաղակեսում իրացրած 11-մետրանոցը:

Փետրվարի 19-ի երեկոյան «Ալաշկերտ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի նաև Կրասնոդարի «Կուբան»-ի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am