Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն

Armenpress 18:21, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում փետրվարի 19-ին պաշտոնապես ներկայացվել Է Renew նոր կենտրոնամետ կուսակցությունը, որը հանդես Է գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ: Այդ մասին, ինչհպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

«Մենք միտված ենք այն բանին, որ չեղարկենք Brexit-ի գործընթացը եւ վերականգնենք մեր ազդեցիկ դիրքերը Եվրոպայում, որոնք մեզ թույլ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել Միացյալ Թագավորության իրապես կարեւոր հարցերի վրա»,-ԶԼՄ-ները քաղվածքներ են արել քաղաքական կուսակցության հայտարարությունից:

Նախկին ֆինանսիստ Քրիս Քոլենի կողմից այդ կուսակցության ստեղծման գործընթացին սկիզբ Է դրվել մոտավորապես մեկ տարի առաջ: Քոլենը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել Է որպես անկախ թեկնածու:

Կուսակցությունը մտադիր Է հասնել Brexit-ի շուրջ 2016 թվականի հանրաքվեի արդյունքների վերանայման, որտեղ մասնակիցների գրեթե 52 տոկոսը քվեարկեց ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու օգտին: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ուրս գալը պլանավորված Է 2019 թվականի մարտի 29-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am