Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է

Armenpress 12:17, 18 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ DAF մակնիշի 77 AA 977 պետհամարանիշով բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն։ Բժիշկները Գ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am