Արմեն Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հեռանկարները

Armenpress 00:21, 18 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը, հանդիպը կայացել է փետրվարի 17-ին՝ ուշ երեկոյան:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am