Տարեց ամերիկացին 39 անգամ անընդմեջ նույն նվերն Է մատուցել կնոջը

Armenpress 16:03, 14 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում Է նույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով: Ընտանեկան ավանդույթի պատմությանը նա հաղորդակից Է դարձրել News 8 WTNH հեռուստաալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգի Ալբուքերքե քաղաքից Ռոն եւ Դոննա Քրամերները ծանոթացել են 1979 թվականին. տղամարդն ապահովագրական գործակալ Էր աշխատում եւ բախել Է իր սիրեցյալի դուռը՝ մատուցելու իր ծառայությունները: Շուտով նրանք սկսել են հանդիպել, եւ հենց առաջին Սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ Ռոնը աղջկան նվիրել Է նրա սիրած մուգ շոկոլադե կոնֆետները՝ կրեմային միջուկով:

Խանութում տղամարդուն ասել են, որ եթե նա տուփը պահպանի, հաջորդ տարի այն կրկին կլցնեն կոնֆետներով, եւ նա հարկադրված չի լինի վերստին վճարել փաթեթավորման համար: Այդպես Էլ նա արել Է հաջորդ 38 տարվա ընթացքում: 2014 թվականին Դոննային դեմենցիա են ախտորոշել, իսկ 2015 թվականի օգոստոսին հարկ Է եղել կնոջն ուղարկել ծերանոց, քանի որ նա չԷր կարողանում ինքնուրույն որեւԷ բան անել: «Մեր բաժանման օրն իմ կյանքի ամենատխուր օրն Է»,-նշել Է Քրամերը:

Նա գիտակցում Է, որ կինը ցանկացած օր կարող Է իրեն մոռանալ, ուստի ջանում Է նրա հետ որքան կարելի Է ավելի շատ ժամանակ անցկացնել եւ պահպանել ընտանեկան բոլոր ավանդույթները: Դոննան շատ Է գնահատում ամուսնու ջանքերը, խոստովանում Է, որ առաջվա պես շատ Է սիրում իր ամուսնուն եւ նրան համարում Է իր «պահապանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am