Մահացել Է Դանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 83 տարեկան հասակում փետրվարի 13-ին վախճանվել Է Դանիայի Մարգրետե Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտնել Է թագավորական պալատի մամուլի ծառայությունը:
«Նորին Թագավորական Մեծություն արքայազն Հենրիկը մահացել Է երեքշաբթի՝ փետրվարի 13-ին ժամը 23:18-ին Ֆրեդենսբորգ դղյակում: Արքայազնի կողքին Էին Նորին Մեծություն թագուհին եւ երկու որդիները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարի արքայազնը հայտարարել Էր, թե չի ցանկանում հողին հանձնվել իր կնոջ կողքին: Բացի այդ, վերջին մի քանի տարիներին նա լրագրողներին հայտարարում Էր, որ դժգոհ Է իր կյանքից արքունիքում ու իր տիտղոսից: 2015 թվականի վերջին նա հրաժարվեց դրանից այն բանից հետո, երբ թոշակի անցավ: Դրանից հետո թագավորական պալատը հայտարարեց, թե արքայազնը տառապում Է թուլամտությունից:
2017 թվականին Մարգրետե Երկրորդը եւ արքայազն Հենրիկը նշել են ոսկե հարսանիքը՝ համատեղ կյանքի 50-ամյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: