1000х90.jpg (78 KB)

«Շախմատային թագի հետևից». Արոնյանը դժվար և լուրջ հակառակորդ է. Ալեքսանդր Գրիշչուկ

Armenpress 10:00, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մեկը` Ալեքսանդր Գրիշչուկը: Նա հավակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Ես միշտ էլ սպասելիքներ չեմ ունենում մրցաշարի մեկնարկից առաջ: Հստակ է մի բան` դժվար է լինելու:

-Ովքեր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Գլխավոր ֆավորիտներն ըստ այբբենական կարգի` Արոնյան, Լիժեն, Կարուանա, Կարյակին, Կրամնիկ, Մամեդյարով և Սո:

-Ինչպիսի նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Փորձում եմ լրջորեն նախապատրաստվել:

-Ինչպիսի հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:

-Լևոն Արոնյանը դժվար և լուրջ հակառակորդ է:

Վարվառա Հայրապետյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am